Հայաստանի ԱԺ փոխնախագահը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ կայացել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները, այդ թվում՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նախապատրաստական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Հակոբ Արշակյանը, ողջունելով խորհրդի անդամներին, նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների ներքո, ներառյալ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի:

«Սա արտացոլում է մեր երկրի հավատարմությունն ընտրական գործընթացի թափանցիկության եւ ժողովրդավարական չափանիշների սկզբունքներին»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանում էր ԱՊՀ ՄԽՎ երկարաժամկետ առաքելությունը:

«Առաքելության պարբերական հրավիրումն արտացոլում է համագործակցության կայուն բնույթը եւ հայկական կողմի շահագրգռվածությունն ընտրությունների անկախ միջազգային գնահատման հարցում: Հունիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ՄԽՎ հիմնական պատվիրակության սպասվող այցը Երեւան կդառնա միջազգային մոնիթորինգի կարեւոր մասը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ մայիսին Հայաստանում էր ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, խորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ: Քննարկվել են ընտրական օրենսդրությանը, նախընտրական իրավիճակին եւ ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

«Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել միջազգային մոնիթորինգի կարեւորությունը՝ որպես ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման գործոններից մեկը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ վեհաժողովի ընթացիկ գործունեությանը, առաջիկա ծրագրերին եւ համագործակցության հիմնական ուղղություններին:

Հայերեն English فارسی Français Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել