Իմ «ինչո՞ւ չեք զոհվել» հարցադրումը վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կողմից արված «ինչո՞ւ չեք զոհվել» արտահայտությունն ուղղված է եղել ոչ թե հայ ժողովրդին, այլ Լեռնային Ղարաբաղի քաղաքական և հանրային պսևդոէլիտայի ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ընթացքում Փաշինյանն ասել է, որ խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք իրենց ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ 

«Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչո՞ւ չեք զոհվել պատերազմում։ Հայաստանի ղեկավարը Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին է հարցրել՝ ինչո՞ւ չեք զոհվել»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ շրջանակի ներկայացուցիչները, իր գնահատմամբ, չեն մասնակցել մարտական գործողություններին։

«Նրանք, որոնք իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ, որոնք իրենց անվանում են Ղարաբաղի տարբեր սեկտորների ներկայացուցիչներ, գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Ոչ միայն չեն կրակել, այլև, երբ ասում եմ փախածներ, դրանց նկատի ունեմ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև հայտարարել է, որ այդ շրջանակի ներկայացուցիչները պետք է բացատրություն տան իրենց գործողությունների վերաբերյալ։

«Իրենք իրենց տները նստած ինչո՞վ են զբաղված եղել։ Ո՞վ է գնացել կանգնել, կռվել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են, մեր զինվորներին թողել են մենակ։ Պիտի բացատրություն տան՝ Սամվել Շահրամանյանից սկսած, մյուսներով ավարտած»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ինչո՞ւ չեք զոհվել» արտահայտությունն արել էր մայիսի 15-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում Լեռնային Ղարաբաղում հասարակական-քաղաքական գործունեություն ծավալած Արթուր Օսիպյանի հետ ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի ժամանակ։ 

Հայերեն English Español Русский

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը

Աշտարակ քաղաքի շինանյութի խանութներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է

Երևանում կայացավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկային միջոցառումը

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA