ԱՄՆ-ն իշխանության ոչ սահմանադրական փոփոխություն թույլ չի տա Բոլիվիայում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Բոլիվիայի գործող  ղեկավարությանը և թույլ չի տա այդ երկրում իշխանության փոփոխություն ոչ սահմանադրական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Չպետք է լինի ոչ մի կասկած. Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Բոլիվիայի օրինական սահմանադրական կառավարությանը: Մենք հանցագործներին և թմրավաճառներին մեր կիսագնդում թույլ չենք տա տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարներին», - գրել է Ռուբիոն X-ում։

Բոլիվիայի նախագահ Ռոդրիգո Պասը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է տնտեսական և սոցիալական հարցերի խորհրդի ստեղծման մասին՝ հանրային դժգոհությունը մեղմելու նպատակով: Պասը նաև հայտարարել է կառավարությունը վերակազմելու ծրագրերի մասին։

Բոլիվիայում արդեն մի քանի շաբաթ է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքները, որոնք ուղեկցվում են ճանապարհների փակմամբ երկրի տարբեր շրջաններում: Մայիսի 18-ին Բոլիվիայի փաստացի մայրաքաղաք Լա Պասում տեղի են ունեցել բախումներ և անկարգություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ:

Իշխանություններն անկարգությունների համար մեղադրում են նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցներին:

Հայերեն Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ