Կուբայի նախագահն անօրինական է համարել ԱՄՆ-ի մեղադրանքները Ռաուլ Կաստրոյի դեմ

2 րոպեի ընթերցում

Կուբայի Կոմունիստական ​​կուսակցության նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու ԱՄՆ-ի իշխանությունների փորձը որևէ իրավական հիմք չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։

«Սա քաղաքական ակտ է՝ առանց որևէ իրավական հիմքի և ուղղված է միայն սարքված գործի ամրապնդմանը, որը նախատեսված է Կուբայի նկատմամբ անխոհեմ ագրեսիան արդարացնելու համար», - մայիսի 20-ին գրել է նա X սոցցանցում։

Կուբայի նախագահի խոսքով՝ «ԱՄՆ-ն ստում և մանիպուլացնում է» 1996 թ. իրադարձությունների հետ կապված փաստերը, երբ կուբացիները խոցեցին երկու ինքնաթիռ, որոնք պատկանում էին այն հումանիտար կազմակերպությանը, որը կուբացի վտարանդիների կողմից հիմնադրվել էր ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, նշել է Դիաս Կանելը, «Վաշինգտոնում հիանալի գիտեն, որ Կուբայի կողմից այդ ժամանակ միջազգային իրավունքի որևէ խախտում չի եղել, ընդհակառակը, Կուբան գործել է օրինական ինքնապաշտպանության շրջանակներում»։

Մայիսի 20-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է հրապարակել Ռաուլ Կաստրոյի և հինգ անձանց դեմ՝ նրանց մեղադրելով սպանության և ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության նպատակով դավադրության մեջ՝ կապված 1996 թվականին Hermanos en Rescate հումանիտար կազմակերպությանը պատկանող երկու ամերիկյան ինքնաթիռների կործանման հետ։

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ