Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Ռաուլ Կաստրոյի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Ռաուլ Կաստրոյի դեմ

Միացյալ Նահանգների իշխանությունները մեղադրանք են առաջադրել Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկին՝ գեներալ Ռաուլ Կաստրոյին դեմ սպանության և ինքնաթիռի ոչնչացման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, այս մասին ասվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային դատարանի տվյալների էլեկտրոնային բազայում տեղադրված փաստաթղթերում։

Մասնավորապես, ԱՄՆ դատախազները մեղադրանք են առաջադրել 94-ամյա Կաստրոյին չորս սպանության, երկու ինքնաթիռի ոչնչացման և ԱՄՆ քաղաքացիների սպանության համար։

CBS News-ը նախկինում հաղորդել էր, որ մեղադրանքները կարող են կապված լինել 1996 թվականի միջադեպի հետ, որի ժամանակ Կուբայի ռազմաօդային ուժերը խոցել էին Մայամիում գործող «Եղբայրներ փրկության համար» ներգաղթյալների կազմակերպությանը պատկանող երկու ինքնաթիռ։ Ինչպես հաղորդել էր հեռուստաալիքը, Ֆլորիդայի դատախազությունը 2026 թվականին վերսկսել է այս գործի քննությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում