Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին անընդունելի է անվանել Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի վրա Իսրայելի կողմից ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսրայելի դեսպանը կանչվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարություն՝ միջադեպի և Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի կողմից հրապարակված տեղեկատվության առնչությամբ պարզաբանումների նպատակով։

«Նախարար Բեն-Գվիրի լուսանկարներն անընդունելի են: Չի կարելի թույլ տալ, որ այս ցուցարարները, այդ թվում՝ բազմաթիվ իտալացի քաղաքացիներ, ենթարկվեն մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի: Իտալիան պահանջում է ներողություն խնդրել ցուցարարների նկատմամբ վերաբերմունքի և Իտալիայի կառավարության պահանջների լիակատար անտեսման համար», - ասվում է Մելոնիի և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հայտարարության մեջ։

Նշվել է, որ իտալական կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն «ամենաբարձր պաշտոնական մակարդակով՝ իտալացի քաղաքացիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու համար»։

Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին Գազայի հատվածի ափեր ուղևորվող «Սումուդ» նավատորմի բոլոր նավերի կալանման մասին: Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 430 պաղեստինամետ ակտիվիստ, այդ թվում՝ իտալացիներ, որոնց շարքում կա նաև խորհրդարանի մեկ անդամ:

Ձերբակալվածներին իսրայելական նավահանգիստ տեղափոխելուց հետո նախարար Բեն-Գվիրն սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է կապած և ծնկի իջած կալանավորների լուսանկարներ՝ դրանք մակագրելով. «Ահա թե ինչպես ենք մենք դիմավորում ահաբեկչության հանցակիցներին»։

«Սումուդ գլոբալ նավատորմի» գործողությունը սկսվել է ապրիլին, երբ դրա նավերը մեկնել են Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի նավահանգիստներից։ Ավելի ուշ նրանց միացել են Թուրքիայից մեկնող նավեր։ Մասնակիցները նշել են, որ իրենց նպատակն է ճեղքել Իսրայելի կողմից Գազայի ծովային շրջափակումը և ստեղծել մշտական ​​մարդասիրական ծովային միջանցք։

Հայերեն

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո