Ռազմավարական գործընկերության փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու Հայաստանի հետ համագործակցությունը. Լիտվայի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան եղել են երբևէ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն էլ ավելի է ընդլայնելու  համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։

Խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացից՝ Բուդրիսը նշեց, որ ԵՄ վիզաների ազատականացումը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին։

«Հույս ունենք, որ կօգնենք Հայաստանին ավելի արագացնել այս ընթացքը,  որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա տեղափոխվել և արդեն շատ քիչ սահմանափակումներով ձեր հասարակությունը կարողանա ճամփորդել ամբողջ ԵՄ-ում»,-ասաց նա։

Լիտվայի արտգործնախարարի խոսքով՝ Լիտվան պատրաստ է իր լավագույն փորձով կիսվել մի շարք այլ  ապագային միտված ոլորտներում, ինչպիսիք են  տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն։

Կեստուտիս Բուդրիսը նշեց նաև, որ Լիտվան լիովին աջակցում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, ենթակառուցվածքները բացելով՝ ժողովրդի միջև կապերը կակտիվանան, անվտանգության մակարդակը կբարձրանա, որին  արժանի եք բոլորդ այստեղ»,-հավելեց Բուդրիսը։

Հայաստանն ու Լիտվան մայիսի 19-ին Երևանում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այն ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ 

Քաղաքականություն

Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին