Սևանա լճի մակարդակը մայիս 10-17-ի ընթացքում բարձրացել է 8 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 8 սանտիմետրով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի մայիսի 17-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 49 սանտիմետր բարձրության վրա, որը 17 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա մայիսի 15-ին գրանցված նիշից, իսկ 8 սանտիմետրով ավել 2026 թվականի մայիսի 7-ին գրանցված նիշից։

2026 թվականի հունվարից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 67 միլիոն 581 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով առայժմ ջրառ չի իրականացվում։

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը