Իրան

Փարիզում G7-ի ֆինանսների նախարարները քննարկում են իրադրությունը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Փարիզում G7-ի ֆինանսների նախարարները քննարկում են իրադրությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը մայիսի 18-ին Փարիզում՝ Մեծ յոթնյակի (G7) անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ կոչ է անելու այդ երկրներին հետևելու Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Բեսենթը լրագրողների հետ զրույցում կարճ անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցին Չինաստան՝ ասելով, որ այն «շատ հաջողված» էր։

France 24-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում G7-ի երկրների ներկայացուիչները քննարկելու են Իրանի դեմ պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը։ «Մեր՝ եվրոպացիներիս ուղին շարունակում է հստակ լինել. մենք հենվում ենք ոչ թե առճակատման, այլ համագործակցության վրա»,- նշել է նա։

Նախարարն ասել է, որ վերջին ճգնաժամերն ընդգծել են, որ Գերմանիան և Եվրոպան պետք է ավելի անկախ և դիմացկուն դառնան, մասնավորապես՝ հումքի, էներգիայի և մատակարարման շղթաների ոլորտում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում