Քաղաքականություն

Թույլ չենք տալու մեզ օգտագործել որևէ մեկի դեմ և դեն շպրտել. Փաշինյանը՝ երաշխավորի ինստիտուտի մասին

2 րոպեի ընթերցում

Թույլ չենք տալու մեզ օգտագործել որևէ մեկի դեմ և դեն շպրտել. Փաշինյանը՝ երաշխավորի ինստիտուտի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համար արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երաշխավորի ինստիտուտի անհրաժեշտություն չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք։ Մենք այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ ունեինք դե յուրե պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ ունեինք անվտանգության երաշխավորներ, որոնք պետք է պահեին մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը, ըստ էության, շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ, խոսքը Բելառուսի նախագահի մասին է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, ՀԱՊԿ կազմակերպության անդամ։ Եվ գնալ, ամեն անգամ նույն փոցխի վրա կանգնել, պարզապես, չի կարելի։ Մենք, ի վերջո, պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ մեզ թույլ ենք, տալիս, որ ուրիշներն օգտագործեն ուրիշների դեմ և դեն շպրտեն»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամենակարևոր պատմաքաղաքական փոփոխությունն է։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում