Ռազմական

Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ այդ շրջանակներում Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։ 

Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ 

Նշվում է, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը ՀՀ-ին տրամադրելու վերաբերյալ ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ 

Ըստ այդմ՝ Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում