Սպորտ

Վարդենիս համայնքում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով, որին մասնակցել են Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ հաղթահարելով 25 կմ երկարությամբ խճուղային երթուղին։

Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր բացմամբ, որին ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի անդամները, պետական, մարզական և հասարակական կառույցների ներկայացուցիչները:

Մրցման մեկնարկը տրվել է Մեծ Մասրիկ բնակավայրից, իսկ ավարտը՝ Դարանակ բնակավայրի սկզբնամասում։

7-9-րդ դասարանների մրցապայքարում առաջին տեղը գրավել է  Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Լճավանի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը։

Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում