Վրաստան

Վրաստանում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի վարժանքներն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի վարժանքներն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի մասնակցությամբ

Վրաստանի Մուխրովանի քաղաքում մեկնարկել են հատուկ նշանակության զորքերի «Տրոյայի հետքեր 2026» բազմազգ վարժանքները Հատուկ գործողությունների հրամանատարության բազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բազմազգ վարժանքները Վրաստանում տեղի են ունենում չորրորդ անգամ։ Դրանց մասնակցում են զինծառայողներ Վրաստանի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումներից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Վարժանքները կազմակերպվել են ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի եվրոպական հրամանատարության և Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի կողմից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում