Ռուսաստան

Պուտինը Զելենսկու հետ Մոսկվայից դուրս կհանդիպի միայն հակամարտությունն ավարտելու համար. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը Զելենսկու հետ Մոսկվայից դուրս կհանդիպի միայն հակամարտությունն ավարտելու համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Մոսկվայից դուրս հանդիպել միայն հակամարտությանը վերջ դնելու համար, սակայն մինչ այդ դեռ շատ աշխատանք կա անելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը, ելույթ ունենալով Կրեմլում կայացած մամուլի ասուլիսում, ասել է, որ պատրաստ կլինի ցանկացած պահի Զելենսկու հետ Մոսկվայում հանդիպել բանակցությունների համար, ինչպես նաև ցանկացած այլ կետում, սակայն ցանկացած այլ կետում հանդիպումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցվի», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովը հավելել է, որ գործընթացն ավարտին հասցնելու համար «դեռ շատ տնային աշխատանք կա անելու»։

Նա նաև նշել է, որ խաղաղության գործընթացի հետ կապված աշխատանքը թույլ է տալիս խոսել այն մասին, որ «ավարտը մոտ է», սակայն այս պահին որևէ հստակության մասին խոսք չկա։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը շարունակվում է, սակայն կարող է ավարտվել «ցանկացած պահի, հենց Կիևն անհրաժեշտ քայլեր կատարի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում