Եվրոպա

Լոնդոնն իր հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց

2 րոպեի ընթերցում

Լոնդոնն իր հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց

Մեծ Բրիտանիան իր հակառուսական պատժամիջոցների ցուցակն ընդլայնել է 85 կետով՝ դրանում ավելացնելով ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել «Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի ղեկավար Վլադիսլավ Գոլովինի և Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության («Ռոսմոլոդյոժ) ղեկավար Գրիգորի Գուրովի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են Ինտերնետի զարգացման ինստիտուտը, Սոցիալական նախագծման գործակալության մի շարք աշխատակիցներ, Սևաստոպոլի պետական ​​համալսարանը, Ղրիմի սանիտարա-առողջարանային համալիրի մի քանի օբյեկտ։ Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի «Սոնդովոն» միջազգային մանկական ճամբարը։

Այս անձանց և կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հիմնավորման մեջ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը նշել է, որ նրանք նպաստել կամ առնչություն են ունեցել Ուկրաինայում իրավիճակի անկայունացմանը, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խաթարմանը։

Մայիսի 5-ին Լոնդոնը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ կապված 35 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում