Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ քննարկմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ քննարկմանը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում, Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի (Forum on Information and Democracy) հետ գործակցությամբ տեղի է ունեցել «Ընտրությունների ժամանակաշրջանում վստահելի տեղեկատվության իրավունքը» խորագրով փակ ձևաչափով քննարկում։

Քննարկումը վարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։

Միջոցառմանը մասնակցել են ոլորտային մասնագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և ոլորտային փորձագետներ, ովքեր մտքեր են փոխանակել ընտրական գործընթացների ընթացքում վստահելի տեղեկատվության իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական համակարգերի դիմակայունության ամրապնդման շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության աճող տեմպերին, մարտահրավերներին, մասնավորապես՝ ժողովրդավարական գործընթացների և ընտրությունների վրա դրանց ազդեցությանը։ 

Ընդգծվել է թափանցիկության, ինստիտուցիոնալ կայունության և միջազգային համագործակցության կարևորությունը՝ տեղեկատվական սպառնալիքներին արդյունավետ հակազդելու և հանրային վստահության ամրապնդման գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում