Ձորագյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 27 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 27 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 1 միլիարդ 940 միլիոն 208 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերի արդյունքում Ձորագյուղում կառուցվել է 36205 մետր խմելու, 5396 մետր ոռոգման ջրատարներ, 7790 մետր արտաքին լուսավորության ցանց, 1150 մետր գազատար, 1 կամուրջ և հենապատ, մանկապարտեզի խաղահրապարակ, 200 խորանարդ մետր ծավալով օրվա կարգավորիչ ջրամբար, հիմնանորոգվել 6716 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, վերանորոգվել մշակույթի տունը։ Վերանորոգման ու կապիտալ նորոգման ընթացքի մեջ են հիմնական դպրոցի և մանկապարտեզի շենքերի շինարարական աշխատանքները։

Իրականացված ծրագրերից 25-ը սուբվենցիոն են, որոնց ուղղությամբ կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 345 միլիոն 208 հազար դրամ, իսկ երկուսը դեռ ընթացքի մեջ գտնվող պետական ծրագրեր են՝ 595 միլիոն դրամի ներդրմամբ, որոնց արդյունքում վերանորոգվում կամ կապիտալ նորոգման են ենթարկվում հիմնական դպրոցի և մանկապարտեզի շենքերը ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է Ձորագյուղի հիմնական դպրոցը, վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 303 միլիոն դրամ։  2025 թվականի օգոստոսից մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականի մայիսին։

Ձորագյուղի մանկապարտեզի կապիտալ նորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 292 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2026 թվականի հունվարից, կավարտվեն 130 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայերեն

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը