Ռուսաստանի տարածքից մի քանի ԱԹՍ մտել է Լատվիայի օդային տարածք

2 րոպեի ընթերցում

Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են, որ մայիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարածքից մտել է Լատվիայի օդային տարածք, որոնցից երկուսն ընկել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Delfi պարբերականը։

Դեպքի վայր են ժամանել Ազգային զինված ուժերի, պետական ​​ոստիկանության և պետական ​​հրշեջ-փրկարարական ծառայության ստորաբաժանումները։

Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով՝ մայիսի 7-ին՝ մոտավորապես ժամը 3:30-ին, ահազանգ է ստացվել Ռեզեկնեի Կոմունալա փողոցում գտնվող նավթամբարում հնարավոր հրդեհի վերաբերյալ։

Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ բաց կրակ չկա, սակայն միջոցներ են ձեռնարկվում բաքերից մեկը սառեցնելու համար։

Ռեզեկնեի տարածաշրջանային խորհրդի նախագահ Գունտարս Սկուդրան հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է «East-West Transit LLC» ընկերության Ռեզեկնեի մասնաճյուղի տարածքում: Անօդաչու թռչող սարքն ընկել է դատարկ նավթի բաքի մեջ:

Ռեզեկնեի բնակիչները հայտնել են, որ գիշերը լսել են սարսափելի ձայներ, այդ թվում՝ երկնքում շարժիչների աղմուկ և պայթյունի ձայներ։

Պետական ​​ոստիկանության պետի տեղակալ Անդրիս Զելիսը Լատվիայի հեռուստատեսության «Առավոտյան համայնապատկեր» հաղորդման ժամանակ հայտնել է, որ ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել երկու անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին. մեկն ընկել է նավթամբարում, իսկ երկրորդի որոնումները դեռևս շարունակվում են։

Պետական ​​ոստիկանությունը քրեական գործ է հարուցել միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Այս միջադեպից առաջ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են անօդաչու թռչող սարքերով փոխադարձ հարվածների մասին։

Վերջին անգամ Լատվիայի մի շարք շրջաններում հնարավոր օդային հարձակման մասին ահազանգ է տրվել մայիսի 3-ի գիշերը։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը