Մակրոնը Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ՝ վերահաստատելով Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը վերականգնելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։

«Բոլոր կողմերը պետք է անհապաղ և առանց նախապայմանների վերացնեն նեղուցի շրջափակումը։ Մենք պետք է կայուն կերպով վերադառնանք հակամարտությունից առաջ գերիշխող նավագնացության լիակատար ազատության ռեժիմին», - նշել է Մակրոնը։

Նա հավելել է, որ Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության կողմից ստեղծված բազմազգ առաքելությունը կարող է օգնել վերականգնել նավատերերի և ապահովագրողների շրջանում վստահությունը։

««Շառլ դը Գոլ» ավիակրի նախնական տեղակայումը տեղավորվում է այս համատեքստում։ Վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս նման առաքելության օգտակարությունը։ Ես հորդորել եմ Իրանի նախագահին օգտվել այս հնարավորությունից և մտադիր եմ քննարկել այս հարցը նախագահ Թրամփի հետ», - նշել է Ֆրանսիայի նախագահը։

Ըստ Reuters գործակալության՝ մայիսի 6-ին Ֆրանսիան իր ավիակիր հարվածային խումբը տեղակայել է Կարմիր ծովում՝ Հորմուզի նեղուցում անվտանգություն ապահովելու հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու շրջանակում։

Մակրոնի խոսքով՝ Հորմուզի նեղուցում իրադրության կարգավորումը կօգնի առաջ մղել միջուկային խնդրի, բալիստիկ հարցի և տարածաշրջանային իրավիճակի շուրջ բանակցությունները։

«Եվրոպացիները, որոնցից կախված է պատժամիջոցների վերացումը, կզբաղեցնեն իրենց տեղն այս գործընթացում», - գրել է նա։

Մակրոնը նաև հայտնել է, որ Փեզեշքիանի հետ զրույցում դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին և նավերին հասցված «անհիմն հարվածները»։

Իր հերթին Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ միջազգային իրավունքի շրջանակում Իրանը պատրաստ է լրջորեն հետամուտ լինել դիվանագիտական ուղուն՝ պատերազմն ավարտելու և իրանցի ժողովրդի իրավունքներն իրականացնելու համար, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Նա նաև նշել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին, որը բանակցությունների ընթացքում երկու անգամ հարձակվել է Իրանի վրա։

Հայերեն English Русский

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում