ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին

2 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարի՝ առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունն ու զարգացման առաջնահերթությունները՝ հատուկ շեշտադրելով միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

 Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ՝ անդրադառնալով պետական քաղաքականությունների ձևավորման և ռազմավարական ծրագրերի համադրման հնարավորություններին։ 

Քննարկման առանցքային թեմաներից էր «խելացի քաղաքների» զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները։ Օմրան Շարաֆը ներկայացրել է ԱՄԷ-ում կիրառվող մոտեցումները՝ նշելով, որ սմարթ լուծումների ներդրումն իրականացվում է թե՛ դաշնային, թե՛ տեղական կառավարման մակարդակներում՝ պայմանավորված տվյալ քաղաքների զարգացման կարողություններով։ 

Անդրադարձ է կատարվել նաև թվային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ տվյալների կենտրոնների զարգացմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։ Այս համատեքստում ընդգծվել է նորարարական տեխնոլոգիաների, ներառյալ՝ ինքնավար համակարգերի և առաջադեմ թվային լուծումների լայն կիրառումը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ձևավորված գործընկերության հիմքի վրա երկխոսության շարունակականության ապահովումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի հետագա խորացումը։

Հայերեն العربية Русский

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank

Բելառուսը փակում է իր դեսպանությունը Ֆինլանդիայում

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Արմեն Մկրտչյանը ներկայացրեց ՆԳՆ Փրկարար ծառայությունում իրականացված բարեփոխումներն ու կառույցի կողմից վարվող նոր քաղաքականությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի պաշտոնատար անձինք և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալը մեղադրվում են ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Կուբայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ձգտում է պատժամիջոցներով վնաս հասցնել երկրի տնտեսությանը

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ