Սպորտ

Գեղարքունիքում «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլում հաղթել է Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլում հաղթել է Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

Գեղարքունիքի մարզում ավարտվել է «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել ու հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Մարտունի քաղաքի Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Կամո Մոսոյանը, մրցաշարն անցկացվել է Գավառ քաղաքի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։ Հանրապետական փուլի ուղեգիրը վիճարկել են մրցաշարի մարզային փուլի արգելքը հաղթահարած Ճամբարակ համայնքի Թթուջրի, Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղի, Սևան համայնքի Լճաշեն գյուղի միջնակարգ և Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը։ Որոշակի պատճառներով մրցավայր չի ժամանել Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, որը հաղթահարել էր մարզային փուլի արգելքը։

Չորս թիմերի միջև անցկացված մրցումներում «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Մարտունու Մ․ Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը։

Մրցաշարի հանրապետական փուլը կկայանա մայիսին՝ Երևանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում