Դաշինքները դեռևս կարևոր են, բայց պետք է կենտրոնանալ սեփական կարողությունների վրա․ ՀՀ ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝  աշխարհաքաղաքականությունը ներկայում փոխվում է, և աշխարհում շատ երկրներ են կենտրոնանանում սեփական ինքնապաշտպանական կարողությունների վրա՝ չնայած դաշինքները դեռ կարևոր են մնում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմեն Գրիգորյանն ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի «Եվրոպան ուժի և գերիշխանության նոր դրսևորումների միջև» թեմայով պանելային քննարկմանը։

«Ես չէի ասի, որ դաշինքները չեն աշխատում։ Դաշինքները դեռևս կարևոր են, բայց կարևոր է նաև կենտրոնանալ սեփական կարողությունների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ կարևորելով սեփական կարողություններն ու գործընկերային հարաբերությունները պետությունների առջև ներկայում ծառացող խնդիրների լուծման գործում։

Նա նշել է, որ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձրել դիվերսիֆիկացիային՝ հնարավորին շատ այլընտրանքներ ունենալու համար, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ մենաշնորհները նույնպես մարտահրավեր են ներկայացնում:  

«Միշտ պետք է լինեն այլընտրանքներ: Սա է ժամանակակից աշխարհի հիմնական ուղերձը»,համոզմունք է հայտնել ԱԽ քարտուղարը:

Այդ համատեքստում՝ Գրիգորյանը հետաքրքիր հանգամանք է համարել այն, թե ինչպես կարող է համաշխարհային ՀՆԱ-ի 110 տրիլիոն դոլարը կախված լինել մեկ նեղուցից, որը կարող է կասկածի տակ դնել էներգետիկ անվտանգության ամբողջ հայեցակարգը՝ ստիպելով վերանայել այն և այլընտրանք գտնել։

Գրիգորյանը, հավանաբար, նկատի է ունեցել Հորմուզի նեղուցը, որով նավերի երթևեկությունը խիստ սահմանափակվել է՝ Մերձավոր Արևելքում հակամարտության բռնկումից հետո, ինչի հետևանքով խաթարվել են էներգետիկ ռեսուրսների մատակարարման շղթաները։ 

ՀՀ ԱԽ քարտուղարի դիտարկմամբ՝ ներկա աշխարհաքաղաքականության, միջազգային հարաբերությունների կամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների մեջ դժվար է որևէ բան կանխատեսել, այնուամենայնիվ, Հայաստանի համար ամենակարևորը պետության բավարար կարողություններն են՝  խնդիրների լուծման համար։

Հայերեն English ქართული Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է