Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի որոշումը

2 րոպեի ընթերցում

Լատվիան ողջունում է Եվրամիության ուղղությամբ շարժվելու Հայաստանի իշխանությունների որոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։

«Մենք ողջունում ենք Հայաստանի որոշումը Եվրոպական միության ուղղությամբ շարժվելու վերաբերյալ, և ինչպես ասաց ձեր վարչապետը՝ անդամակցել- չանդամակցելը հայերի որոշումն է, բայց ճանապարհն ինքնին, բարեփոխումներն ինքնին հիանալի գործընթաց են, ուստի ես ողջունում  եմ մեր հայ ընկերներին և գործընկերներին այդ ճանապարհն ընտրելու համար։

Մենք նույնն արեցինք։ Երբ որոշեցինք միանալ ԵՄ-ին, սկսեցինք այն գործընթացը, որը հիմնովին փոխեց Լատվիան, մենք միացանք ԵՄ-ին 2004 թվականին, բայց դա երկարատև ժամանակահատված էր։

Այդ ճանապարհին մեր բարեփոխումները մեզ դարձրել են ավելի ուժեղ, ավելի դիմացկուն և, իհարկե, նաև շատ ավելի բարգավաճ։ Կյանքի տևողությունը, առողջապահական վիճակը, ճանապարհները, ենթակառուցվածքները, ամեն ինչ ավելի լավն են։ Ես նույնիսկ չեմ խոսում ԵՄ-ի շրջանակներում մեր ունեցած անվտանգության և գործընկերության ու բարեկամության մասին»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։

Նա անդրադարձել է նաև մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված համատեղ հռչակագրին՝ շեշտելով, որ այն ոչ միայն արտացոլում է ընդհանուր շահերն ու աջակցությունը Հայաստանին, այլ նաև ներառում է նշանակալի քաղաքական, ֆինանսական, տնտեսական և այլ հանձնառություններ։

Հայերեն English Español فارسی Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա