Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Իրանին դադարեցնել գրոհները ԱՄԷ-ի վրա և բանակցություններ սկսել

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համերաշխություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանին և ԱՄԷ-ի ժողովրդին՝ Իրանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ում:

«Ինքնիշխանության և միջազգային իրավունքի այս խախտումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Իրանը պետք է ներգրավվի բանակցությունների մեջ՝ Մերձավոր Արևելքում հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելու համար», - նշել է Կոշտան։

Եվրոպական խորհրդի ղեկավարը վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի իր գործընկերների հետ աշխատել լարվածության թուլացման, Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման և տարածաշրջանային անվտանգության համար երկարաժամկետ դիվանագիտական ​​լուծում գտնելու ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին ԱՄԷ-ի վրա արձակել է 15 հրթիռ՝ 12 բալիստիկ և 3 թևավոր հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։

Բացի այդ, հաղորդվել է, որ մայիսի 4-ին Ֆուջեյրայի նավթարդյունաբերության օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել իրանական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով։

ԱՄԷ-ի զինվորականների տվյալներով՝ փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր երկրի հակաօդային պաշտպանությունը գրանցել է Իրանի կողմից 549 բալիստիկ հրթիռի, 29 թևավոր հրթիռի և 2260 ԱԹՍ-ի արձակումներ։ ԱՄԷ-ում զոհվել է 3, վիրավորվել՝ 227 մարդ։

Հայերեն Русский

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար