Հայաստան

Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթներն անվնաս են և տեղափոխվել են ապաստարան

1 րոպեի ընթերցում

Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթներն անվնաս են և  տեղափոխվել են ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից մայիսի 4-ին ժամը 13:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերվել է արջի 2 քոթոթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել է, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում