Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցով ամերիկյան նավերի անցումը կանխելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի բանակի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ արգելել են ամերիկյան էսկադրային ականակիրների անցումը Հորմուզի նեղուցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

«Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ արձագանքման շնորհիվ կանխվել է թշնամական ամերիկա-սիոնիստական էսկադրային ​​ականակիրների մուտքը Հորմուզի նեղուցի շրջան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մերձավորարևելյան ժամանակով մայիսի 4-ի առավոտյան ԱՄՆ-ն կսկսի հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողություն։ Նա սպառնացել էր ուժ կիրառել, եթե «այս մարդասիրական գործընթացը որևէ խոչընդոտի հանդիպի»:

Իրանն իր հերթին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։

Իրան

Իրանը հրադադարի խախտում կհամարի ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցով նավագնացությանը

Հայերեն Русский

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին