Իրանը հրադադարի խախտում կհամարի ԱՄՆ-ի միջամտությունը Հորմուզի նեղուցով նավագնացությանը
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում նավագնացությանն ԱՄՆ-ի կողմից ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի խախտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին:
«ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարման նոր ռեժիմին կհամարվի հրադադարի խախտում: Հորմուզի նեղուցը և Պարսից ծոցը չեն կառավարվի Թրամփի մոլորեցնող հայտարարություններով», - գրել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում գործողություն մեկնարկելու մասին, որի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով նեղուցում մնացած առևտրային նավերը պետք է ամերիկյան ուժերի ուղեկցությամբ դուրս բերվեն այնտեղից:
Կարդացեք հոդվածը` Русский