Թուրքիա

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են ամերիկա-իրանյան բանակցությունների ընթացքը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 1-ին Իրանի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ամերիկա-իրանյան բանակցություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում էին ձեռնարկել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի փոխադարձ համաձայնությամբ երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կայացած բանակցությունների ընթացքում մի շարք տարաձայնությունների պատճառով համաձայնության չէին եկել հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում