Մշակույթ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանի առթիվ հայտարարվել է միջոցառումների հայտերի մրցույթ

1 րոպեի ընթերցում

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանի առթիվ հայտարարվել է միջոցառումների հայտերի մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի առթիվ հայտարարել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ընթացիկ տարում լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակը, որի առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն  ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով /[email protected]/:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում