Հունահռոմեական ոճի մեդալակիր ըմբիշներն անդրադարձան իրենց գրանցած արդյունքներին Եվրոպայի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները, որոնք մեդալներ նվաճեցին օրերս Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, ամփոփել են իրենց գրանցած արդյունքներն առաջնության ընթացքում։

«Իրականում մեկ ամսում երկու Եվրոպայի առաջնության մասնակցելը հոգեբանորեն դժվար է: Մինչև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, ես մասնակցեցի նաև Մ23 տարեկանների առաջնությանը: Սակայն մարզավիճակի առումով լավ փուլում էի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանը գոհ չէ կիսաեզրափակչում իր վարած գոտեմարտից:  

«Կարող էի ավելին անել: Ընդհանուր առմամբ Եվրոպայի այս առաջնությունը լավ փորձ էր ինձ համար, որ գալիք մրցաշարերում ավելի լավ հանդես գամ: Այս առաջնությունում միայն առաջին գոտեմարտն էր, որ հեշտ էր, հաջորդիվ ամեն ինչ ավելի բարդ էր: Մրցակցությունը երիտասարդների մրցաշարերում այլ է, մեծերի մրցմանը` այլ»,-ասաց նա:

Բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն էլ բացթողում է համարում Եվրոպայի առաջնության չեմպիոնության համար պայքարից անմասն մնալը:

«Եթե անկեղծ լինեմ, Եվրոպայի առաջնությանը մեկնել էի չեմպիոնության համար, սակայն ուրախ եմ, որ, այնուամենայնիվ, առանց մեդալ չեմ վերադարձել հայրենիք: Փորձելու եմ եղած  սխալները շտկել ու ավելիին ձգտել արդեն աշխարհի առաջնությունում»,-ասաց նա:

Կարեն Ասլանյանը, որը նույնպես Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել,  համարում է, որ առաջնությունում զբաղեցրել է այն տեղը, որին արժանի էր։

«Եվրոպայի այս առաջնությունում ես անցկացրեցի երեք գոտեմարտ: Քառորդ եզրափակչում թույլ տված սխալիս պատճառով չկարողացա ոսկե մեդալի համար պայքարել: Միշտ էլ ցանկացած մրցաշարի գնում ենք հաղթանակի համար, գնում ենք ամբողջ ուժերը ներդնելու համար»,-ընդգծեց նա:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար