Սպորտ

Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ամեն տարի ավելի բարդ է տրվում. Մալխաս Ամոյան

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ամեն տարի ավելի բարդ է տրվում. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 5-ակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն ամփոփել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Եվրոպայի առաջնությունում անցկացրել եմ 4 գոտեմարտ: Մինչ այս մրցաշարին մասնակցելն անցկացված հավաքների շնորհիվ էր, որ կարողացա հաջող հանդես գալ այս առաջնությունում: Շատ կուզենայի եզրափակչում ավելի լավ հանդես գալ: Վրացի ըմբիշը տեխնիկապես հարուստ մարզիկ է, և նրա հետ գոտեմարտելիս, պետք զգույշ լինել: Ամեն տարի Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ավելի բարդ է տրվում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:

Վերջինիս խոսքով` տարիների ընթացքում առավել դժվար է դառնում պահպանել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, քանի որ բոլոր  մարզիկները հատուկ նախապատրաստվում են հենց իր հետ գոտեմարտին:

Ամոյանի հիմնական նպատակն այժմ աշխարհի եռակի չեմպիոն դառնալն է:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1:1 հաշվով, սակայն առավելությունը տրվել է Ամոյանին, քանի որ նա առաջինն էր միավոր վաստակել։ Մալխաս Ամոյանը իր կարիերայում 5-րդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում