1 րոպեի ընթերցում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կժամանի Մոսկվա՝ արտասահմանյան հյուրերի հետ մասնակցելու Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք շքերթին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ֆիցոյի մասին շատ է խոսվում, այնպես որ կարող եմ հաստատել, որ Ֆիցոն կժամանի», - ասել է Ուշակովը՝ պատասխանելով օտարերկրյա հյուրերի մասին լրագրողների հարցին։