Թուրքիա

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

1 րոպեի ընթերցում

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած

Սև ծովում անօդաչուի հարձակման է ենթարկվել թուրքական Akkon Lines ընկերության կողմից շահագործվող M/V RMS TEAM բեռնանավը, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է տրանսպորտային ոլորտի lojiport.com պորտալը։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի 11 անդամ փրկվել է, իսկ մեկ նավաստի համարվում է անհետ կորած։ Ընկերության տվյալներով՝ նավը և դրա բեռը կարող են համարվել վերականգնման համար ոչ նպատակահարմար՝ կրած վնասների ծավալի պատճառով։

Նավը օգոստոսի 12-ին դուրս էր եկել Թուրքիայի Գեմլիկ նավահանգստից և ուղևորվում էր դեպի Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ։ Միջադեպի համար պատասխանատվություն դեռևս որևէ կողմ չի ստանձնել, իսկ հարձակման հանգամանքները ճշտվում են։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում