Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրեր է պատրաստում ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հատուկ անձնագրի գաղափարը քննարկվել է մի քանի ամիս շարունակ և հաստատվել ապրիլի 27-ի երեկոյան։ Տպաքանակը կկազմի 25 000-ից մինչև 30 000 օրինակ։ Այդ անձնագրերը հասանելի կլինեն այն դիմողներին, որոնք փաստաթղթերն անձամբ կձևակերպեն Վաշինգտոնի անձնագրային գրասենյակում հուլիսի 4-ից։ Այն անձինք, որոնք ցանկանում են ստանդարտ անձնագիր ստանալ, կկարողանան այն ձևակերպել առցանց կամ այլ գրասենյակներում։

Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոթը հայտնել է, որ շարքը կունենա անհատական ​​դիզայն՝ պահպանելով պաշտպանության բոլոր ստանդարտ տարրերը։ Այդ անձնագրի ներսում նախագահի պատկերը կլինի ոսկեգույն ստորագրության վերևում, իսկ շապիկի վրա խոշոր ոսկեգույն տառերով կնշվի երկրի անվանումն ու «Անձնագիր» բառը։ Հակառակ կողմում նախատեսված է ամերիկյան դրոշի պատկերը՝ ոսկեգույն լամինատով և 250 թիվը։

Ինչպես նշում է The Associated Press-ը, ժամանակակից ամերիկյան անձնագրերում արդեն իսկ կան Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի պատկերները, ինչպես նաև խորհրդանշական օբյեկտներ՝ Ազատության արձանը, Ազատության զանգը և Անկախության սրահը։

Մարտին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Դոնալդ Թրամփի ստորագրությունը դոլարային թղթադրամների վրա զետեղելու պլանների մասին՝ ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ։

Միացյալ Նահանգներ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ դոլարի վրա՝ առաջին անգամ գործող նախագահի դեպքում

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա