Միացյալ Նահանգներ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ դոլարի վրա՝ առաջին անգամ գործող նախագահի դեպքում

2 րոպեի ընթերցում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ դոլարի վրա՝ առաջին անգամ գործող նախագահի դեպքում

Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան թղթադրամների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Հաղորդվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբ Թրամփի ստորագրությունը կհայտնվի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրության կողքին։

«Մեր հզոր երկրի և նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի պատմական նվաճումները ճանաչելու ավելի հզոր միջոց չկա, քան նրա անունը կրող ԱՄՆ դոլարային թղթադրամները», - ասել է Բեսենթը։

ԱՄՆ ներկայիս գանձապետ Բրենդոն Բիչը հայտարարել է, որ երկրի տարադրամը «կշարունակի մնալ բարգավաճման, ուժի և ամերիկացի ժողովրդի անսասան ոգու խորհրդանիշ՝ նախագահ Թրամփի առաջնորդությամբ»։

ԱՄՆ թղթադրամներն ավանդաբար կրում են ֆինանսների նախարարի և գանձապետի ստորագրությունները։

Թրամփի և Բեսենթի ստորագրություններով առաջին 100-դոլարանոց թղթադրամները կտպագրվեն հունիսին։

Ներկայում տպագրվող թղթադրամների վրա զետեղված են նախկին նախագահ Ջո Բայդենի ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի և գանձապետ Լին Մալերբայի ստորագրությունները։

1861 թվականից սկիզբ դրված ավանդույթի համաձայն՝ թղթադրամների վրա լինում է ԱՄՆ գանձապետի ստորագրությունը, սակայն Թրամփի վարչակազմի ծրագրերի համաձայն՝ այս ավանդույթին, փաստորեն, վերջ կդրվի։

Մարտի սկզբին դաշնային արվեստի հանձնաժողովը հաստատել է Թրամփի պատկերով 24-կարատանոց ոսկե հուշադրամի թողարկումը՝ նույնպես ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում