Գազայի հատվածի վարելահողերը գրեթե ամբողջությամբ վնասվել են Իսրայելի հետ պատերազմի հետևանքով

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև Գազայի հատվածում պատերազմի հետևանքով պաղեստինյան անկլավի վարելահողերի 96%-ը վնասվել կամ անհասանելի է դարձել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press-ից, այս մասին վկայում է «Մերսի Քորփս» միջազգային մարդասիրական խմբի կողմից հրապարակված ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության համաձայն՝ Գազայի գյուղատնտեսական ենթակառուցվածքների միայն 7%-ն է գործում։

«Մերսի Քորփս»-ը հայտարարել է, որ ջրային համակարգերը և ջրհորները լրջորեն վնասվել են, աղիությունը բարձրացել է, և կեղտաջրերը ներթափանցել են Գազայի հատվածի վարելահողեր։

«Այս ոչնչացումը միայն բնապահպանական չէ։ Այն ուղղակիորեն կապված է պարենային ճգնաժամի հետ», - ասել է մարդասիրական խումբը։

Կազմակերպությունը զգուշացրել է, որ Գազայի վարելահողերի լիարժեք վերականգնումը կարող է տարիներ տևել, եթե Իսրայելը շարունակի ապրանքների մատակարարման սահմանափակումները, և հողի ու ջրի աղտոտման հարցը չլուծվի։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 72 594-ի, վիրավորվել է 172 404 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հոկտեմբերին կնքված հրադադարը դադարեցրել է Գազայի պատերազմում ծանր մարտերը, սակայն կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին