Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրավունք ունի հարվածել Լիբանանում գտնվող թիրախներին

2 րոպեի ընթերցում

Իսրայելն ԱՄՆ-ի և Լիբանանի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակներում իրավունք ունի հակազդել սպառնալիքներին Լիբանանի տարածքում, չնայած հրադադարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք հարվածներ ենք հասցնում և՛ անվտանգության գոտում, և՛ անվտանգության գոտուց ու Լիտանի գետից դեպի հյուսիս։ Մենք ունենք գործողությունների ազատություն՝ ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար. սա այն համաձայնագրի մի մասն է, որը մենք կնքել ենք ԱՄՆ-ի և Լիբանանի իշխանությունների հետ», - Նեթանյահուի խոսքը մեջբերում է նրա գրասենյակը։

Նեթանյահուն նաև նշել է Իսրայելի զինվորականների ձեռքբերումները Լիբանանում, ինչպիսիք են մեծ թվով հրթիռային կայանքների ոչնչացումը և Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը, որը կանխում է Իսրայելի հյուսիսի վրա հնարավոր հարձակումները։

Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ի կողմից սպառնալիքը դեռևս գոյություն ունի։ Նրա խոսքով՝ հիմնական սպառնալիքն այժմ ներկայացնում են հրթիռները և անօդաչու թռչող սարքերը։ Դրանք «Հեզբոլլահ»-ի սպառազինությունների հիմնական տեսակներն են, և այդ պատճառով, Նեթանյահուի խոսքով, Իսրայելը ձգտում է խմբավորման զինաթափմանը։

Լիբանանն ու Իսրայելն ապրիլի 17-ին համաձայնել են տասնօրյա հրադադարի շուրջ։ Ընդ որում, լիբանանյան բանակը չի մասնակցել Իսրայելի հետ հակամարտությանը. մարտական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ» շարժումը՝ ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակման: Շարժումը հրադադարի շուրջ պայմանավորվածության մասնակից չէ։

Չնայած հրադադարին, իսրայելցի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը վերսկսել են հարվածները միմյանց դիրքերին։

Հայերեն

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել