1 րոպեի ընթերցում
Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 24-ին ժամը 16։49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 240 քմ) և տան մոտ 160 քմ հատված։