Միացյալ Նահանգներ

Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից

1 րոպեի ընթերցում

Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Աթենքում։

«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ Միացյալ Նահանգները, կարող է որոշ երկրների համար դաշնակից լինել, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան էլ հուսալի չէ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ 

Նրա կարծիքով՝ ոչ ոք այլևս չի կարող Միացյալ Նահանգներին համարել դաշնակից, որի վրա կարելի է լիովին հույս դնել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում