G8-ի պահպանումը թույլ կտար խուսափել ներկայիս խնդիրներից. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումները պահպանելուն` հավելելով, որ եթե Մոսկվային չհանեին Մեծ ութնյակից, ապա ներկայիս համաշխարհային խնդիրներից, գուցե, հնարավոր լիներ խուսափել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Ես ասացի, որ դա (G8-ի վերափոխումը G7-ի) հիմար քայլ է։ Եվ ես իրավացի էի։ Ես գնում եմ G7-ի հանդիպումներին, և հանդիպման 90%-ի ընթացքում խոսում են Ռուսաստանի և Ռուսաստանի հետ կապված իրադարձությունների մասին։ Եվ ես ասացի. «Ինչո՞ւ եք նրանց հանել»։ Պետք է լիներ G8։ Բայց երբ նրանք Պուտինին հանեցին, նա շատ վիրավորվեց.... Կհամարձակվեմ ասել, որ, հավանաբար, մենք այժմ չէինք ունենա այս խնդիրները, եթե նրան չհանեին», - ասել է Թրամփը։

Անդրադառնալով Ռուսաստանի ղեկավարին դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրելու հնարավորությանը՝ Թրամփը հայտարարել է, որ «անհրաժեշտ է համարում խոսել բոլորի հետ»:

«Ես այն մարդկանցից չեմ, որոնք (հայտարարում են), թե չեն խոսի նրա հետ, քանի որ պատերազմ է ընթանում, - նշել է նա: - Ես կողմ եմ խոսելուն»։

Նա նշել է, որ չի հրավիրել Պուտինին դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին, սակայն նրա ներկայությունը «շատ օգտակար կլիներ»։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան