Հայաստան

ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին

Փարիզում «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպման շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանության և ֆինանսավորման ամրապնդում» աշխատանքային նստաշրջանին, որտեղ ելույթով անդրադարձել է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ներկայիս մարտահրավերներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր ֆինանսական միջոցները շարունակում են մնալ անբավարար, իսկ ֆինանսավորման համակարգը՝ ոչ համադրված։

Նախարարը կարևորել է կենսաբազմազանության ֆինանսավորման ինտեգրումը պետական քաղաքականությունների բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարբեր ֆինանսավորման գործիքների և նորարարական մեխանիզմների կիրառումը։

Միևնույն ժամանակ, ընդգծվել է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը միասնական չափորոշիչների և հստակ կանոնների միջոցով։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև  արդար և ներառական մոտեցմանը՝ նշելով, որ ֆինանսական հոսքերը պետք է հասանելի լինեն նաև տեղական համայնքներին։

Որպես COP17 համաժողովի նախագահող երկիր՝ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու միջազգային համագործակցության խորացմանը և կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Նա շեշտել է, որ COP17-ը կարող է դառնալ ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների մեկնարկային հարթակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում