Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան խորհրդաժողով են անցկացնում Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Լոնդոնում մեկնարկել են ռազմական պլանավորման երկօրյա խորհրդաժողով, որի նպատակն է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ խորհրդաժողովին ներկա են ռազմական պլանավորողներ ավելի քան 30 երկրից:

Ըստ գերատեսչության՝ խորհրդաժողովի նպատակն է կյանքի կոչել ավելի վաղ ձեռք բերված դիվանագիտական փոխհամաձայնությունը՝ այն վերածելով համատեղ ռազմական պլանի, որը կօգնի բացել նեղուցը, երբ հաստատվի տևական հրադադար, և պայմանները թույլ տան:

Նախարարությունը նաև շեշտել է, որ համաշխարհային առևտուրը, էներգետիկ անվտանգությունը և համաշխարհային տնտեսության կայունությունը կախված են Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունից:

Ապրիլի 17-ին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Փարիզում 51 երկրի մասնակցությամբ գագաթնաժողով էին անցկացրել Հորմուզի նեղուցի հետ կապված իրադրության շուրջ: Գագաթնաժողովին անձամբ ներկա են գտնվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները, իսկ Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի մյուս պաշտոնյաները միացել են տեսակապով:

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը