Եվրոպա

ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը

2 րոպեի ընթերցում

ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը

Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են Կիևի համար վարկը և Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությանը։

«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինայի համար խոստացված 90 միլիարդ եվրոյի չափով վարկին, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին այն բանից հետո, երբ Հունգարիան հանել է իր վետոն», - նշվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Հունգարիան արգելափակել էր այս երկու նախաձեռնություններն՝ ի պատասխան Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման։ Ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևն ավարտել է խողովակաշարի վերանորոգումը։

Ուկրաինան հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման պատճառով։ Հունգարիան և Սլովակիան պնդում էին, որ խողովակաշարը չի վերանորոգվում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով։

Հունգարիայի MOL նավթային ընկերությունն ապրիլի 22-ին հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են, որ «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինացի օպերատորը պատրաստ է վերսկսել հում նավթի մատակարարումները դեպի Հունգարիա և Սլովակիա։

Ըստ MOL-ի հայտարարության՝ ռուսական նավթը սկսել է հոսել նավթամուղով, և ընկերությունն  ակնկալում է, որ նավթի առաջին մատակարարումները Հունգարիա և Սլովակիա կհասնեն ամենաուշը ապրիլի 23-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում