ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Գրոսին հայտարարել է այդ դերում անաչառ լինելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Գրոսիի՝ կազմակերպության կենտրոնակայանում ապրիլի 21-ին կայացած լսումների տեսանյութը տարածվել է YouTube-ում ՄԱԿ-ի էջում։

«Անաչառությունը պարզապես անհրաժեշտ է, ինչը նշանակում է չկանգնել այս կամ այն կողմի կողքին, քանի որ մենք այստեղ ենք ոչ այն բանի համար, որ խրատներ կարդանք մեկի գլխին, այլ հանուն (ՄԱԿ-ի) Կանոնադրության պաշտպանության և խաղաղության ու անվտանգության պահպանման։ Դա անհրաժեշտ է անել արդյունավետ կերպով: Ես այս առումով օրինակներ ունեմ, դա վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային, ինչպես նաև Մերձավոր Արևելքին և այլ երկրների», - ասել է նա լսումների ժամանակ։

Միևնույն ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի քարտուղարությունը կարող է արդյոք մեկնաբանել համաշխարհային կազմակերպության կանոնադրությունն ըստ իր ընտրության, նա ասել է. «Անշուշտ, Կանոնադրությունը, որն ամբողջական փաստաթուղթ է և որը պետք է ընթերցվի ամբողջությամբ, մեկնաբանության կարիք չունի: Դրան պետք է հետևել, և հենց դա էլ ես կփորձեմ անել գլխավոր քարտուղարի պաշտոնում  ընտրվելու դեպքում»:

Բացի Ռաֆայել Գրոսիից, ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մյուս երեք թեկնածուներն են Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետը, ՄԱԿ-ի առևտրի քարտուղար Ռեբեկա Գրինսպանը և Սենեգալի նախկին նախագահ Մաքի Սալը։

ՄԱԿ-ում Միշել Բաչալստի լսումները կայացել են ապրիլի 21-ին ավելի վաղ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը 10 տարվա պաշտոնավարումից հետո՝ 2027 թ. հունվարի 1-ից, այլևս չի գլխավորի կազմակերպությունը։

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի չորս հավակնորդներն այս շաբաթ կմասնակցեն լսումների

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ