ԱՄՆ-ն 14 ռազմանավ է կենտրոնացրել Իրանի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ռազմածովային ուժերի խմբավորումն Իրանի մերձակայքում՝ Օմանի ծոցում և Արաբական ծովում, ավելացել է՝ հասնելով 14 ռազմանավի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Դրա կազմի մեջ մտնում է ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, կառավարվող հրթիռային զենքով ինը էսկադրային ականակիր և ափամերձ գոտու մեկ մարտական ​​նավ։

Նավերը մասնակցում են իրանական նավահանգիստների շրջափակմանը։

Խմբավորումն ուժեղացնելու համար տարածաշրջան են ուղևորվում նաև ռազմածովային ուժերի «Ջորջ Հ. Ու. Բուշ» ավիակիրը և երեք հրթիռային էսկադրային ականակիր։ Ներկայում այս ավիակիր հարվածային խումբը Հնդկական օվկիանոսով հյուսիսային ուղղությամբ նավարկում է դեպի Մադագասկարի մերձակայք։

Բացի այդ, տարածաշրջան պետք է ժամանի ականազերծող նավերի խումբը, որոնք կներգրավվեն Հորմուզի նեղուցի ականազերծման աշխատանքներին։ Ռազմածովային ուժերն արդեն այնտեղ են տեղափոխել ստորջրյա հեռակառավարվող սարքեր՝ Իրանի կողմից տեղադրված ստորջրյա ականները գտնելու համար։

Իրան

Իրանական լցանավը ռազմածովային ուժերի  աջակցությամբ ճեղքել է ԱՄՆ շրջափակումը. ԶՈւ

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար