Իրան

Իրանական լցանավը ռազմածովային ուժերի  աջակցությամբ ճեղքել է ԱՄՆ շրջափակումը. ԶՈւ

1 րոպեի ընթերցում

Իրանական լցանավը ռազմածովային ուժերի  աջակցությամբ ճեղքել է ԱՄՆ շրջափակումը. ԶՈւ

Իրանական նավթատար լցանավը երկրի ռազմածովային ուժերի  աջակցությամբ ապրիլի լույս 21-ի գիշերն անցել է Հորմուզի նեղուցով և մտել Իսլամական Հանրապետության տարածքային ջրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության կողմից մեջբերված հայտարարության մեջ նշվում է, որ Արաբական ծովով անցնելուց հետո նավը լիովին անվտանգ կերպով մտել է Իրանի տարածքային ջրեր և արդեն մի քանի ժամ գտնվում է Իսլամական Հանրապետության հարավային նավահանգիստներից մեկում։

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն հայտնել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին՝ նշելով, որ թույլ չի տա այնտեղ որևէ նավի մուտքը կամ ելքը։ Ապրիլի 20-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի կալանման մասին։ Ըստ հրամանատարության՝ իրանական Touska նավի անձնակազմը հրաժարվել է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի պահանջներին, որից հետո ամերիկյան ուժերը հարվածել են նավին, այնուհետև ուղղաթիռից դեսանտ են իջեցրել տախտակամած:

Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ազատել կալանված նավը և դրա անձնակազմին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում