Վրաստան

Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում

2 րոպեի ընթերցում

Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում

Trump Organization հոլդինգը պլանավորում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70-հարկանի Trump Tower Tbilisi երկնաքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:

Շենքը կկառուցեն Թբիլիսիի Կենտրոնական այգու հարևանությամբ: Շենքում կլինեն բնակելի հարկաբաժիններ, խանութներ ու ռեստորաններ։ Թրամփի աշտարակը կլինի 70-հարկանի և կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Նախագիծը մշակում է աշխարհում խոշորագույն Gensler ճարտարապետական ընկերությունը։

Սա Trump բրենդի առաջին նախագիծն է տարածաշրջանում, ինչն, ըստ The Wall Street Journal-ի, ընդգծում է Թբիլիսիի նշանակությունը՝ որպես Արևելյան Եվրոպայի և Ասիայի գործարար կենտրոն։

Նախագծին կմասնակցեն նաև վրացական Biograpi Living, Archi Group, Blox Group և Finvest Georgia ընկերությունները։

Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, 2012 թվականին Trump Organization-ը հայտարարել էր, որ Վրաստանում անշարժ գույքի նախագիծ է պլանավորում։ Սակայն ընկերությունը հրաժարվել էր այս նախագծից, ինչպես նաև շատ այլ արտասահմանյան գործարքներից, քանի որ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է խուսափել շահերի հնարավոր բախումից։

Անդրադառնալով նախագծին՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է արտասահմանյան ներդրումներ գրավելու կարևորությունը և նախագծի շնորհիվ անշարժ գույքի շուկայում չափորոշիչների բարձրացումը։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում