Սպորտ

Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլի հաղթողները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլի հաղթողները

Գեղարքունիքում հայտնի են «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլի հաղթողները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Վարդան Դավթյանը և Կամո Մոսոյանը, մրցաշարն անցկացվել է մինչև 15 տարեկան դպրոցական թիմերի միջև, ապրիլի 15-18-ին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությամբ։ Վարդենիս համայնքում հաղթող է ճանաչվել ու մրցաշարի մարզային փուլի մասնակցության իրավունք է ձեռք բերել Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, Ճամբարակ համայնքում՝ Թթուջուր գյուղի միջնակարգ, Սևան համայնքում՝ Լճաշենի Ա․Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ, Գավառ համայնքում՝ Գեղարքունիքի միջնակարգ  և Մարտունի համայնքում՝ Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը։  

«ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի մարզային փուլը կանցկացվի Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում, ապրիլի 26-ին։ Հաղթող թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հանրապետական մրցաշարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում