Իրան

Իրանում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3300 մարդ

1 րոպեի ընթերցում

Իրանում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3300 մարդ

Իրանի իրավաբանական բժշկության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդին հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկսած պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 3375 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mizan լրատվական գործակալությունը։

Նրա չի հստակեցրել քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի շրջանում զոհերի թիվը՝ միայն նշելով, որ 2875-ը տղամարդիկ են, իսկ 496-ը՝ կանայք։ Չորս անձի ինքնություն անհայտ է մնացել։

Մասջեդին նաև նշել է, որ զոհերից 383-ը 18 տարեկան և ավելի փոքր երեխաներ են։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել ապրիլի 8-ին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում