Պյատիգորսկում ահաբեկչական հարձակում պլանավորելու մեղադրանքով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Գերմանիայի քաղաքացու, որը մեղադրվում է Ուկրաինայի հետախուզական գործակալությունների հանձնարարությամբ ՌԴ իրավապահ մարմինների վրա ահաբեկչական հարձակման պլանավորման մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական Interfax-ը։

Նշվում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերը հայտնաբերել և արգելափակել են ձերբակալված կնոջ ուսապարկում գտնվող ռումբը, երբ նա գտնվելիս է եղել Պյատիգորսկի իրավապահ մարմինների մոտակայքում։

«Ահաբեկչական հարձակումը միտումնավոր պլանավորվել է առավոտյան ժամերին՝ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհերի թիվը մեծացնելու համար», - հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայությունը։ Կինը 1969 թվականի ծնունդ է։ Նրա մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Ծառայությունից նաև հայտնել են, որ ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանրապետություններից մեկի մի քաղաքացի։ Նա պետք է պայթեցներ ուսապարկում գտնվող ռումբը, որի հետևանքով մահանալու էր նաև պայուսակը կրող կինը։

Նշվում է, որ կալանավորվածները խոստովանել են հանցանքը։

Հայերեն

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը